![](https://armlur.am/wp-content/uploads/2022/08/ArmLur.04_04_50_15.Still068.jpg)
Հայտնի երգիչ, երգչուհիները, դերասաներն ու, առհասարակ, շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնցից շատերը տարբեր առիթներով խոսում են հայրենիքի, հայերնասիրության, Արցախը սիրելու ու այն հայկական պահելու մասին, ավելին՝ նրանցից շատերին հաճախ կարելի է տեսնել հանրահավաքների, ցույցերի ժամանակ, հանգիստը նախընտրում են արտերկրում՝ Հայաստանից ու Արցախից դուրս կազմակերպել՝ մեկ դրամ անգամ Հայաստանում կամ Արցախում չծխասելով:
ArmLur.am-ը ստորեւ ներկայացնում ենք նրանցից մի քանիսին՝
Երգչուհի Ալլա Լեւոնյանը օրեր առաջ մեզ հետ զրույցում, անդրադառնալով հանգստին, ասաց որ արդեն հանգստացել է ընտանիքի հետ միասին Կարմիր ծովի ափին:
Իսկ ռոմանս երգերի կատարող Երգիչ Արսեն Գրիգորյանը հանգստանում է Եգիպտոսում:
![](https://armlur.am/wp-content/uploads/2022/08/296733937_10229321392449958_6934852683437859907_n-450x600.jpg)
Սիրուշոն, ով երեխայի ծնունդից առաջ մեկնել էր Միացյալ Նահանգներ, ակտիվ հանգիստ է անցկացնում որդիրների եւ ամուսնու հետ, ինչպես նաեւ ակտիվորեն կիսվում էիր լուսանկարներով:
![](https://armlur.am/wp-content/uploads/2022/08/296714524_584116253387730_6934293538671977352_n-480x600.jpg)
Հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը, ում ամուսինը ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդուանյանն է, եւս իր հանգիստը անցկացնում է հայրենիքից հեռու՝ Իտալիայում:
![](https://armlur.am/wp-content/uploads/2022/08/293590078_5504560612935046_1946027553209240577_n-480x600.jpg)
Իսկ, ահա Երգչուհի Սոնա Ռուբենյանն իր ամառային հանգիստը ամուսնու հետ անցկացրել է Մոնակոյում:
Լուսինե եւ Իրինա Թովմասյան քույրերն իրենց հանգիստն անցկացնում են Իբիցայի ափերին եւ ակտիվորեն կիսվում են հետեւորդների հետ իրենց արկածներով լի հանգիստի լուսանկարներով:
![](https://armlur.am/wp-content/uploads/2022/08/292446975_457312086208250_1395034318051465211_n-1-480x600.jpg)
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան