Ոչ բոլոր կուսակցությունների ղեկավար անդամներն են հայտարարագրեր ներկայացրել. ուշագտրավ իրավիճակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում անհագստացած են, քանի որ մնացել է մի քանի օր, բայց ոչ բոլոր կուսկցությունների ղեկավար անդամներն են հայտարարագրեր ներկայացրել: Հանձնաժողովը մտահոգված իրավիճակով որոշել է հրապարկային հիշեցնել, թե ժամկետին քիչ է մնացել: Մասնավորապես, այսօր հայտնել էին, որ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում՝ այդ մարմինների անդամները (այսուհետ՝ Կուսակցության ղեկավար մարմնի անդամներ) պետք է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնեն 2021 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը, ինչպես նաև 2022 թվականի հունվարի 1-ից հետո պաշտոն ստանձնելու կամ դադարեցնելու դեպքում՝ համապատասխան հայտարարագրերը:

Հանձնաժողովը 2022 թվականի հուլիսի 8-ին հրապարակում էր տարածել հայտարարագրման էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ՝ տրամադրելով օգտվողի անուն և գաղտնաբառ և առաջարկել մեկամսյա ժամկետում՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 8-ը ներկայացնել համապատասխան հայտարարագրերը:




Լրահոս