Նախարար Դավիթ Բաբայանը՝ Արցախում սկսված լարվածության մասին. Շտապ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am֊ը Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Լարված իրավիճակի մասով մանրամասներ իմանալու համար ArmLur.am-ը կապ հաստատեց Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո․ «Միայն խնդրում եմ հետեւել պաշտոնական լրահոսին եւ սադանքների չտրվել»։
Այսպիսով, սա երկրորդ մասշտաբային կրակոցներն ու հարձակման փորձերն են հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր: Ռուսական խաղաղապահների ներկայությունն այլևս չի զսպում ադրբեջանի ախորժակը:




Լրահոս