Հրդեհ Սարմենի փողոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 2-ին, ժամը 02:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարմենի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարմենի փողոցի տներից մեկի խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։23-ին, մարվել՝ 04։23-ին։ Այրվել է մոտ 20 խմ փայտ:




Լրահոս