Երիտասարդ փոխվարչապետի դրամական միջոցները տարեցտարի ավելանում են․ Համբարձում Մաթևոսյանի և կնոջ ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փոխվարչապետ ՔՊ-ական Համբարձում Մաթեւոսյանի դրամական միջոցները տարեցտարի ավելանում են: ArmLur.am-ը ուսումնասիրեց Մաթեւոսյանի 2018, 2019, 2020 եւ 2021 թվականների տարեկան հայտարարագրերը: Նշենք, որ 2018 թվականին Մաթեւոսյանը Արմավիրի մարզպետն էր: Ըստ նրա 2018 թվականի տարեկան հայտարարագրի՝ դրամական միջոցները կազմել են 20 հազար դոլար գումար եւ 650 հազար դրամ: Որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը երկու վայրից է ստացել, այն ընդհանուր կազմել է 6 մլն 539 հազար դրամ:

Համբարձում Մաթեւոսյանը Երեւանի Կենտրոնում բնակարան ունի, որը գնել է 2017 թվականին: 2019 թվականին նրա բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 2 մլն 155 հազար դրամ: Կանխիկ գումարը կազմել է 20 հազար դոլար, իսկ ունեցած 650 հազար դրամն ավելացել է՝ դառնալով 2 մլն 300 հազար դրամ: 2019-ին ամսական աշխատավարձը կազմել է 896 հազար 211 դրամ: Մաթեւոսյանի դրամական միջոցները տարեց տարի ավելանում են. եթե նա 2019-ին ունեցել է 2 մլն 300 հազար դրամ գումար, ապա 2020-ին այս թիվը կազմել է 3 մլն 800 հազար դրամ: Ունեցած 20 հազար դոլարին Մաթեւոսյանը ձեռք չի տվել:

Իսկ ահա նախորդ տարում բանկային հաշվին առկա 3 մլն 337 հազար դրամն ավելացել է՝ դառնալով 7 մլն 125 հազար դրամ: Կանխիկ դրամը եւս ավելացել է՝ 3 մլն 800 հազար դրամից դառնալով 5 մլն դրամ: Նախորդ տարվա ընդհանուր եկամուտը կազմել 15 մլն 490 հազար դրամ, որը երկու վայրից՝ Արմավիրի մարզպետարանից եւ կառավարությունից ստացված աշխատավարձն է: Երիտասարդ փոխվարչապետը ծախսերի հայտարարագիր չի ներկայացրել: Ի դեպ, ծախսերի հայտարարագիր չի ներկայացրել նաեւ այս պաշտոնյայի կինը՝ Անի Բունիաթյանը:

Փոխվարչապետի կնոջ՝ Անի Բունիաթյանի բանկային հաշվին 2021 թվականի վերջին առկա է եղել 50 հազար դրամ, իսկ կանխիկ գումարը կազմել է՝ 30 հազար 500 դոլար եւ 4000 եվրո: Փոխվարչապետըի կինը երկու վայրից՝ ՙԼուսիտեք՚ ընկերությունից եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից գումար է ստացել, որն ընդհանուր կազմել է 700 հազար դրամ:

Բայց ՔՊ-ականի կինը 2019-ին ավտոմեքենաների առուվաճառքով է զբաղվել. նա այդ տարում վաճառել է 2013 թվականին գնած 2005 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենան՝ 7 մլն դրամով: Հետո՝ նույն տարում 20 հազար դոլարով գնել է Toyota մակնիշի ավտոմեքենա, որը դարձյալ տարեվերջին վաճառել է:

Ս.Հ.




Լրահոս