Այսօր մի մարդու նման պարտավոր ենք կանգնել մեր բանակի կողքին. Սեյրան Սարոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեներալ Սեյրան Սարոյան ուղերձով է հանդես եկել.

«Այսօր` վաղ առավոտյան, հերթական անգամ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական հարձակում սկսեց Արցախի Հանրապետության սահմանների ամբողջ երկայնքով: Ինչպես նախորդ պատերազմներում, այնպես էլ հիմա, նենգաբարո ոսոխին իր տեղը ցույց տալու հարցում իմ պատրաստակամությունն եմ հայտնում: Իմ լավագույն դեղամիջոցը հայրենիքի համար պատերազմելն է և այս պահին էլ ուշի ուշով սպասում եմ ցուցակագրման` իմ մասնակցությունն ունենալու Ալիևի նպատակների տապալման և ջախջախման գործում:

Այսօր մի մարդու նման պարտավոր ենք կանգնել մեր բանակի կողքին, մեր օգնությամբ ու աջակցությամբ այն դարձնել ավելի ամուր ու հզոր: Միայն համախմբվածությամբ մենք կունենանք այն բանակը, որի մասին երազել ենք, որի համար արյուն է թափվել և որի համար մինչև այսօր պատերազմում ենք»:




Լրահոս