Խարդախության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից օգոստոսի 13-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 39-ամյա Էդգար Ա.-ն, որը 2020 թ.-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

Նա փոխանցվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին:




Լրահոս