Զորամասերում շարունակվում են մարտավարաշարային պարապմունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

N զորամիավորման զորամասերում շարունակվում են օգոստոսի 16-ին մեկնարկած մարտավարաշարային պարապմունքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Ստորաբաժանումները բերվում են մարտական պատրաստականության տարբեր աստիճանների, իրականացվում են տեղակայման վայրերից ռազմական տեխնիկայի դուրսբերման և մարտական խնդիրների կատարման նախապատրաստական վարժանքներ:

Մարտավարաշարային պարապմունքների ընթացքում հայտնաբերված թերությունները վերացվում են տեղում։ Անձնակազմը կատարելագործում է ջոկերի, դասակների, վաշտերի և գումարտակների կազմով մշտական տեղակայման վայրերից ուժերի և միջոցների դուրսբերման, նախորոշված շրջանների զբաղեցման և առաջադրված խնդիրների կատարման հմտությունները։




Լրահոս