Նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն՝ Սիսիանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Սիսիանի զինվորական պանթեոնում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, զինծառայողների ծնողներ և հարազատներ, հյուրեր։

Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկները երդվել են լինել Հայոց բանակի արժանի զինվորներ, պատվով ծառայել Հայրենիքին և անձնվիրաբար պաշտպանել պետական սահմանները

Հանդիսավոր միջոցառման ավարտին ելույթներ են ունեցել զինվորականներ, զինծառայողների ծնողներ՝ մաղթելով նորակոչիկներին անվտանգ և խաղաղ ծառայություն։




Լրահոս