Լիվերպուլը պայքարելու է չեմպիոնության համար. Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իր թիմը մարտական է տրամադրված նոր մրցաշրջանին և պատրաստվում է տիտղոսներ նվաճել.

«Մեծ ակնկալիքներ ունենք մեր թիմից: Պայքարելու ենք առաջնությունում չեմպիոնության և մյուս գավաթների համար, բայց դա չի նշանակում, որ ես հիմա վստահությամբ կարող եմ ասել՝ այո՛, մենք հաղթելու ենք դրանք:Փաստն այն է, որ մեծ նպատակներ ունենք: Դա 100%: Ցանկանում եմ՝ «Լիվերպուլն» այս մրցաշրջանը սկսի այնպես, ինչպես երբեք չի սկսել:

Միևնույն ժամանակ բոլորս էլ հասկանում ենք, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, և մեկ վայրկյանում նպատակներդ կարող են կասկածի տակ դրվել: Ես արդեն երրորդ մրցաշրջանն եմ գլխավորում «Լիվերպուլը», և միշտ լինում են շրջաններ, երբ մարդիկ սկսում են կասկածել իմ կամ թիմի առաջընթացի վրա»,- Կլոպի խոսքը փոխանցում է «Independent»-ը




Լրահոս