Մետրոյի կայարաններում հնչում են իրազեկման եռալեզու հայտարարություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության մարմինները մշտապես անցկացվող կանխարգելիչ գործառույթների շրջանակում ուղեւորների զգոնությունը բարձրացնելու նպատակով նախաձեռնել են Երեւանի մետրոպոլիտենի կայարանային համալիրներում եւ վագոններում հնչեցնել իրազեկման եռալեզու՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն հայտարարություններ։ Այս մասին հայտնել են Երեւանի Մետրոպոլիտենից։

«Մետրոպոլիտենի կայարանային համալիրներում կամ վագոնի մեջ գտնվելու ընթացքում կասկածելի իր նկատվելու դեպքում ում պետք է դիմի ուղևորը, մասնավորապես ՝ կայարանային համալիրներում գտնվելու ժամանակ պետք է դիմի կայարանի հերթապահին, իսկ վագոնում գտնվելու ժամանակ, ուղևոր-մեքենավար ուղիղ կապի միջոցով, մեքենավարին»,-ասված է հայտարարության մեջ։




Լրահոս