Երևանի մետրոպոլիտենը հայտնել է, որ Գարեգին Նժդեհ կայարանում շարժասանդուխքների փոխարինման աշխատանքները շարունակվում են: Երրորդ շարժասանդուխքի ապամոնտաժման աշխատանքների պատճառով հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր:
Մետրոպոլիտենից տեղեկացնում են՝ աշխատանքները պլանավորվում են իրականացվել հնարավորինս սեղմ ժամկետներում:




























