Գողացել է շինարարական գործիքներ. Գառնիի 49-ամյա բնակիչը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 29-ին, ժամը 08.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գառնի գյուղի մի ընկերությունից գողություն են արել: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ օգոստոսի 28-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 29-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցի գործադրմամբ պատուհանը տեղահան անելով, մտել են բենզալցակայանի հարակից շինություն և գողացել շինարարական գործիքներ՝ շաղափ հորատիչներ, շաղափներ, մալուխ:

Գառնիի բաժանմունքի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Գառնի գյուղի 49-ամյա բնակիչը ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:

Գողոնը հայտնաբերվել է:




Լրահոս