ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշին հանձողները նույն բանդայից են, ինչու ձերբակալվեց Արցախի հրամանատարը. հարցում մայրաքաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ձերբակալվել է Արցախի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը:

Վերջինս մեղադրվում է  Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում  Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունքի մեջ:

Վերջինս  ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։

Այս առնչությամբ ArmLur.am-ը հարցում է իրականացրել քաղաքացիների շրջանում պարզելու համար, թե՞ արդյոք նա է միակ մեղավորը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս