Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն մարդ փողոցից որ բերես, երդվյալ ատենակալ ո՞նց կլինի. քաղաքացիները երդվյալների ինստիտուտի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացրել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը, որով դատական համակարգում նախատեսվում է նաև ներդնել Երդվյալ ատենակալների ինստիտուտը։

Մասնավորապես ըստ նոր Սահմանադրության Արդարադատության իրականացման կառուցակարգերը 59-րդ հոդվածի 3-դ կետով սահմանվում է՝ “Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով դատավարությունն իրականացվում է երդվյալների մասնակցությամբ”։

Պարզ ասած՝ Երդվյալ ատենակալների ինստիտուտը դատական համակարգի ձև է, որտեղ դատական նիստերին մասնակցում են շարքային քաղաքացիները, ովքեր կարող են ազդել դատական գործի ընթացքի վրա։
Նիկոլ Փաշինյանը այս ինստիտուտի ներդրման մասին խոսում էր դեռ ապրիլին։

ArmLur.am-ը փորձել է պարզել, թե ինչ կարծիք ունեն քաղաքացիները երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման մասին, և արդյոք կցանկանային հենց իրենք դառնալ ատենակալ։

Աննա Հանյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս