Անցկացվել է ցուցադրական հրամանատարաշտաբային զորավարժություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

N զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 31-ին անցկացվել է ցուցադրական հրամանատարաշտաբային զորավարժություն։

Խաղարկվել են մարտավարական տարբեր դրվագներ, ստուգվել հրամանատարների` գործողությունների պլանավորման և ստորաբաժանումների ղեկավարման կարողությունները։

Զորամիավորման հրամանատարական կազմը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված զինծառայողների պատրաստվածությունը և ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը։




Լրահոս