Արսեն Զախարյանը չի տեղափոխվի «Չելսի» պատժամիջոցների պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը չի տեղափոխվի Լոնդոնի «Չելսի»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: Զախարյանի տեղափոխություն չի կայանա անգլիական ակումբ Ռուսաստանի Դաշնության դեմ գործող պատժամիջոցների պատճառով:

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ Արսեն Զախարյանը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»: «Ազնվականնները» պատրաստ են վճարելու Մոսկվայի «Դինամո»-ի ֆուտբոլիստԱրսեն Զախարյանի հրաժարագինը, որը կազմում է 15 միլիոն եվրո:




Լրահոս