Այս դժվար օրերին առավել քան կարևոր է լինել միասնական. Վարազդատ Հարոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը շնորհավորել է երկրպագուներին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

«Սիրելի՛ երկրպագուներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 31-րդ տարեդարձի առթիվ: Այս դժվար օրերին առավել քան կարևոր է լինել միասնական, համախմբված մեկ թիմի պես: Ես՝ որպես ազգային հավաքականի ավագ, վստահեցնում եմ, որ մենք՝ ֆուտբոլիստներս, ջանք չենք խնայի և ամեն հնարավորը կանենք ձեզ մի փոքր ուրախություն պարգևելու համար»,- ասել է Հայաստանի հավաքականի ավագը ՀՖՖ TV-ի եթերում։

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ից հավաք է անցկացնում ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում։

Սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ուկրաինա հանդիպումից հետո մեր ընտրանին սեպտեմբերի 25-ին կմեկնի Իռլանդիա, որտեղ սեպտեմբերի 27-ին կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության իր վերջին հանդիպումը։




Լրահոս