Այս հաղթանակը վերադարձրեց մեր վստահությունը. Մխիթարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է ՉԼ խմբային փուլում «Բարսելոնա»-ի նկատմամբ տոնած հաղթանակը:

«Մեր մրցակիցն ուժեղ էր, և մենք ցանկություն ունեինք ապացուցելու նաև մեր ուժեղ լինելը՝ հաշվի առնելով վերջին հանդիպումները: Կարևոր հաղթանակ տոնեցինք` ցույց տալով ներքին ուժ, լավագույն որակներ: Այս հաղթանակը վերադարձրեց մեր վստահությունը»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է «Ինտեր»-ի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի հերթական տուրի հանդիպումները: C խմբում Միլանի «Ինտեր»-ը նվազագույն հաշվով հաղթեց կատալոնական «Բարսելոնա»-ին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:




Լրահոս