![](https://armlur.am/wp-content/uploads/2022/10/309300951_633363861501621_4755941947364518762_n.jpg)
Վաղը՝ հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովը գումարելու է արտահերթ նիստ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցը: Թեկնածուները երկուսն են՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյան եւ փոխնախարար Երանուհի Թումանյանց:
Հավելենք նաեւ, որ ԱԺ խորհրդում հաստատվելու է նաեւ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամկետացանկը:
Ըստ այդմ, դրանք կսկսվեն հոկտեմբերի 31-ից:
Ն.Հ.