Կրակոցներ եղել են, բայց տուժածներ չկան. ՊՆ խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինտենսիվ կրակոցներ չեն եղել, կրակոցներ են եղել, բայց զոհեր, վիրավորներ չկան: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության քարտուղար Արամ Թորոսյանը:

Նշենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրել էր. «Գեղարքունիքի սահմանապահ դարձած բնակավայրերից Կուտականի բնակիչները քիչ առաջ ահազանգեցին, որ թշնամին այսօր առավոտից՝ ժամը 9:00-ից մինչ այժմ որոշակի դադարներով, շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ: Փաստորեն որևէ հայտարարություն կամ հանդիպում Ադրբեջանի պլանները չեն փոխում. նրանք խաղաղության պատրաստ չեն:

Ուզում եմ հիշեցնել, որ Կուտականի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում։
Իսկ այս պահին ընթանացող փոխհրաձգության, զոհերի, վիրավորների մասին դեռ պաշտոնական տեղեկություն առկա չէ»։

Հավելենք, որ ArmLur.am-ը զրուցել էր նաև  Կուտականի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանի հետ, ով նույնպես հաստատել էր, որ գյուղում կրակոցներ եղել է, տեւել է  մոտ մեկ ժամ:




Լրահոս