Ի՞նչ մեսիջով են կոնգրեսականները Հայաստան գալիս. մանրամասնում է միջազգայինագետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը հայտնում է, որ առաջիկայում Հայաստան կայցելի Ամերիկայի Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի ավելի մեծ պատվիրակություն: Ըստ նրա՝ ի տարբերություն Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության՝ առաջիկայում Երևան այցելող 7 կոնգրեսականները հայամետ դիրքավորում չունեն, ավելին, նրանցից միայն մեկն է հայկական հանձնախմբի անդամ:

«Ներկայացուցիչների Պալատի ժողովրդավարության գործակցության ձևաչափի շրջանակներում են կոնգրեսականներն այցելելու Հայաստան: Նրանք այդ ձևաչափի շրջանակներում են տարբեր երկրներ այցելում՝ այդ թվում մեր տարածաշրջան»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Մեր հարցին՝ ի՞նչ «մեսիջով» են նրանք գալիս Հայաստան, արձագանքեց՝ որևէ կոնկրետ «մեսիջ» չկա: Հավելում է՝ նրանց հիմնական ասելիքը ժողովրդավարության զարգացման, պահպանման կոնչով հանդես գալն է: Ընդգծում՝ ամերիկացիները բարձր են գնահատում Հայաստանի՝ ժողովրդավարության հռչակման ու դրա պահպանման հանձնառությունը:
Մեր զրուցակիցն չի կարծում, թե կոնգրեսականների այցին ինչ-որ այլ գործընթաց կայցելի, որովհետև այդ այցը փոխգործակցության հարթակ է, ու հետագա գործողությունների մասով լուրջ ակնկալիքներ ունենալ պետք չէ:

Սևակ Վարդումյան




Լրահոս