Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց. նա ազատությունից կզրկվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։ Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից:

ԲԴԽ-ն բավարարել է նաեւ դատավորին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները անցնելու հիմքով, իսկ փաստաբան էրիկ Ալեքսանյանին օժանդակություն կատարելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրից այսօր բերման են ենթարկել փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներով պաշտպան հանդիսացող փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից իշխանական ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու մեջ։ Վարույթով անցնում է նաեւ Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։




Լրահոս