Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի վարույթում գտնվող՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ դատարանն իր նախաձեռնությամբ քննեց Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոց կալանքի հարցը։

Նշենք, որ Վերջինիս կալանավորման ժամկետը լրանում է 2023 թվականի ապրիլի 18-ին։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մեղադրող դատախազը առաջարկեց խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնել 3 ամիս ժամկետով, սակայն դատարանը բավարարեց 2 ամիս ժամկետը։

Նշենք նաև, որ այսօրվա նիստի ժամանակ դատավոր Վահե Դոլմազյանը մերժեց Արուսյակ Ալեքսանյանի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։

Ք.Մ.




Լրահոս