ՖՈՏՈ. Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով նիստը: Վերջինս ներկա է նիստին:

Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ հոկտեմբեր 19–ին կալանավորվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։

Նշենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի վարույթում գտնվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր ընկերոջ և իր մտերիմ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունն իրեն մակագրվելու, ապա այն բավարարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Ըստ ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ի վերջո մեղադրյալ Սերգեյ Գրիգորյանի կալանքը փոխարինել է գրավով։ Նկատենք, որ Սերգեյ Գրիգորյանը՝ բոլորին հայտնի Ֆազը, այժմ կալանքի տակ է:

Քնար Մանուկյան 




Լրահոս