Սպիտակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժինը հոկտեմբերի 17-ին տեղեկություն է ստացել, որ Նոր Խաչակապ բնակավայրի վարչական տարածքում մի տղամարդ ծառեր է հատում:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակյնության հետ կապերի վարչությունից, Սպիտակի բաժնի ծառայողներն անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա ձերբակալել և, հատած ծառերով բեռնված «ԼուԱԶ» մակնիշի բեռնատարով հանդերձ, բաժին են տարել Նոր Խաչակապ գյուղի 51-ամյա բնակչին: Պարզվել է, որ նա ծառերն ապօրինի հատել էր գյուղի վարչական տարածքից:

Ըստ աղբյուրի՝ բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նշվում է, որ վնասի չափը պարզվում է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:




Լրահոս