Armenian text to speach

Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապօրինի ծառահատումների դեմ հետևողական պայքարի արդյունքում հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ համայնքային ոստիկանները սեպտեմբերի 10-ին «Համզա» կոչվող հանդամասում հայտնաբերել են փայտանյութով բարձված «Զիլ» մակնիշի բեռնատար։ Աչաջուր գյուղի բնակիչ 24-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։

Կաղնի և բոխի տեսակի փայտանյութով բեռնված «ԶԻԼ»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են։




Լրահոս