ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կենտրոնի դատարանում քրեական հեղինակությունների ծեծկռտուքն ու կալանավորված դատավոր Արուսյակ Ալեքսայանը. ինչից սկսվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կալանավորված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով Ազգային Անվտագության ծառայությունը հարցաքննության է հրավիրելու Քրեական հեղինակություն «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանին եւ եւս այլ փաստաբանների:

Իսկ ինչու

2022 թվականի օգոստոսի 22-ին քրեական անցյալ ունեցող անձանց ռազբորկա-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: Shamshyan.com-ը, հայտնել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում տեղի էր ունենում դատական նիստ, որը նախագահում էր դատավոր Ջոն Հայրապետյանը:

Դատարանի բակում էին հավաքված եղել ամբաստանյալներ Գրիգոր Գրիգորյանի և Գրիգոր Պետրոսյանի ընկերներն ու համակիները, որոնց մեջ է եղել քրեական աշխարհում հայտնի «Ֆազ» մականվամբ Արթուր Գրիգորյանը: Երբ փողոցով անցնելիս է եղել մեկ այլ քրեական պատմություններով հայտնի Ռուստամ Ստեփանյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Չաղ Ռուստամ» մականվամբ, միմյանց հասցեին հնչել են փոխադարձ մեղադրանքներ դատարանի բակում, որը հետո վերածվել է ծեծկռտուքի:

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր կարողացել են մի քանի հոգու վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին, ապա Երևանի ոստիկանապետի կարգարդությամբ՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ դատարանի բակից մի քանի ավտոմեքենաներ տեղափովել են ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Մի քանի անձինք, ովքեր դիմել են փախուստի, ոստիկանների կողմից փնտրվել են եւ ներկայացվել են դատարան, որպեսզի նրանց կալանավորեն:
Ահա այստեղ էլ սկսվել է կռիվ կինոն: ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ դատավոր Ալեքսանյանը քրեական հեղինակության մասով կայացրել է այնպիսի ակտ, որով նրան ազատ են արձակել 2,5 միլիոն գրավի դիմաց, ինչը իրավապահ համակարգում համարում են պաշտոնական լիազորությունների չարաշահում: Իսկ ահա քրեական հեղինակության ազատ արձակման միջնորդություն էլ ներկայացրած է եղել փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, ինչի համար էլ իրավապահ համակարգը դատավորին ու փաստաբանին մեղադրանք են առաջադրել եւ տանում են կալանքի: Ինչով կավարտվի այս պատմությունը, կհետեւենք զարգացումներին:

Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու միջնորդությունը քննում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Ռազմիկ Մարիկյանը։ Փաստաբանի պաշտպանների պնդմամբ՝ Էրիկ Ալեքսանյանն ընդամենը կատարել է իր մասնագիտական պարտականությունն ու միջնորդություն ներկայացրել դատարան։ Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու միջնորդությունը քննած դատավորը դեռևս որոշում չի հրապարակել։

Քնար Մանուկյան




Լրահոս