3 տարի կալանքի տակ գտնվող նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանն ազատ արձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 3 տարի կալանքի տակ գտնվող նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանն ազատ արձակվեց:

Հիշեցնենք, որ, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:

Վերջիններս չեն ընդունում իրենց մեղադրանքը եւ նախաքննական մարմինը շուրջ 7 ամիս քննություն իրականացնելով քրեական գործով կհայտարարի ԱԱԾ-ն կաշառքի գործով կալանավորված փոխնախարարի գործով հայտարարվել է նախաքնության ավարտ: Ընդ որում, վերջիններս չէին ընդունում իրենց մեղադրանքը եւ նախաքննական մարմինը շուրջ 7 ամիս քննություն իրականացնելով քրեական գործով հայտարարեց նախաքննության ավարտ: Ի դեպ, նախաքննության ավարտից հետո պարզ դարձավ, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրաքների ծավալը էականորեն կրճատվել է։ Մասնավորապես, հարուցված քրեական գործի նախաքննության փուլում վերացվել է «պաշտոնեկան լիազորությունները չարաշահելու» վերաբերյալ մեղադրանքը։ Լոռեցյանին մեղսագրվում էր նաև առանձապես խոշոր չափերի 13 մլն 448 հազար դրամ կաշառք ստանալու առաջարկն ընդունելը։ Այս մեղադրանքի մասով կրճատվել է մեղսագրվող կաշառքի չափը՝ 13 մլն-ից իջեցվելով 2 մլն-ի։

Քնար Մանուկյան




Լրահոս