ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԿերամաԶարդ. նոր արվեստանոց-ուսումնարան՝ տեղահանված արցախցիների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԳՈՅ» մարդասիրական հիմնադրամը հիմնել է տեղահանված արցախցիների համար խեցեգործության արվեստանոց-ուսումնարան՝ ԿերամաԶարդ անվամբ: Երեւան քաղաքում ԿերամաԶարդ խեցեգործության արվեստանոց-ուսումնարանի բացման արարողությունտ տեղի ունեցավ հոկտեմբերի 21-ին: Այստեղ բացառիկ հնարավորություն է ստեղծված 2020թ պատերազմի անդյունքում տեղահանված արցախցի արվեստագետներին աշխատանքային, մասնագիտական, ստեղծագործական և կրթական միջավայր ապահովելու համար:

«Գոյ» մարդասիրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ազատուհի Սիմոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացրեց նախաձեռնության հիմնական նպատակներտ:

Հիմնադրամի ջանքերով նրանք կկարողանան իրացնել իրենց մասնագիտական հմտությունները, ստեղծագործել՝ ապահովելով իրենց վաստակը: Այս ծրագիրն ունի նաև կրթական բաղադրիչ, որի շրջանակում տեղահանված արցախցի երեխաները կմասնակցեն նկարչական և խեցեգործական դասընթացների:

Ծրագիրը իրականություն է դարձել մի շարք հիմնադրամների և սփույռքահայ անհատ-բարերարների, սփյուռքյան համայնքների նվիրատվությունների աջակցությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս