ՀՀ ԱԳՆ-ն Լավրով-Միրզոյան հեռախոսազրույցի մանրամասներն է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ ԱԳՆ-ից ներկայացնում են հեռախոսազրույցի մանրամասները։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հոկտեմբերի 28-ին նախատեսված Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի օրակարգի և քննարկվելիք հարցերի շուրջ:

Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ կոնկրետ ջանքերի կարևորությունը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերմանը: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԱՊԿ-ի խորհրդի արտահերթ նստաշրջանում կքննարկվի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։




Լրահոս