Armenian text to speach

Լավրովը հակադարձել է Թրամփին՝ Իրանի հարցում ԱՄՆ-ի քաղաքականության պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտության հարցում ԱՄՆ-ի որդեգրած մոտեցումը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը։

Կիրակի օրը Լավրովը մասնակցել է Ռուսաստանի և Ծոցի երկրների համագործակցության խորհրդի միջև ռազմավարական երկխոսության իններորդ փուլին։ Ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նա հիշատակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, ով բացահայտ հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները մի քանի անգամ «ոչնչացրել է Իրանի ողջ ղեկավարությանը»։

«Սա, հավանաբար, այն մոտեցումը չէ, որը կարող է օգնել մի հեռավոր տարածաշրջանի հասնելու այնպիսի պայմանավորվածությունների, պայմանավորվածություններ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի վրա», – ասել է Լավրովը։




Լրահոս