
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների գնալու Վլադիմիր Պուտինի պատրաստակամությունը։ Այս մասին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը հայտարարել է «Աշխարհը եզրին. Կարիբյան ճգնաժամի դասերը» վավերագրական ֆիլմի եթերու։
«Ռուսաստանի, այդ թվում՝ նախագահի պատրաստակամությունը Ուկրաինայի հարցով բանակցությունների հարցում մնում է անփոփոխ։ Մենք միշտ պատրաստ ենք լսել, թե լարվածությունը թուլացնելու ինչ առաջարկներ ունեն մեր արեւմտյան գործընկերները»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը: