Ուշագրավ միջադեպ Վանաձորի հիվանդանոցում. սպառնացել է կյանքից զրկել հիվանդանոցի բուժաշխատողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի օգոստոսի 9-ին, ժամը 10:40-ի սահմաններում, այցելել է Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի 2/42 հասցեում գտնվող «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն և ընկերության տնօրեն Վահագն Սեյրանի Մկրտչյանի աշխատասենյակում հանդիպել վերջինիս: Զրույցի ընթացքում ԴավիթԴավթյանը Վահագն Մկրտչյանին մեղադրել է ընկերության աշխատանքները վատ կազմակերպելու մեջ, դժգոհություն հայտնել բժշկական կենտրոնի աշխատակիցների գործունեությունից, նրանց մեղադրել նախկինում «COVID-19» համավարակով վարակված մորը ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու և նրան հաշմանդամ դարձնելու մեջ, ապա հնչեցրել բռնություն գործադրելու սպառնալիքներ առ այն, որ նշված պատճառով կարող է սպանել բժշկական կենտրոնի 5-10 բուժաշխատողների, կարող է սպանել նաև տնօրեն Վահագն Մկրտչյանին, որպիսի քայլին չի ցանկանում դիմել՝ հաշվի առնելով, որ վերջինս ունի կին և երեխաներ, այդկերպ Վահագն Մկրտչյանի մոտ առաջացնելով վախի և խուճապի մթնոլորտ, որից անմիջապես հետո Վահագն Մկրտչյանից պահանջել է հավաքել և հաջորդ օրն իր կողմից մատնանշված անձին՝ «իր ուղարկած մարդուն» փոխանցել 20.000.000 ՀՀ դրամ գումար՝ Վահագն Մկրտչյանից կատարելով առանձնապես խոշոր չափերով գումարի շորթում:

Ք.Մ




Լրահոս