ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ. Ինձ հետ երգող աղջնակը դեռ  6 տարեկան էլ չկա. Լիլիթ Բադանյանը՝ «Barbie տիկնիկներ» նոր պրեմիերայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի, երգչուհի Լիլիթ Բադանյանը եւ փոքրիկ երգչուհի Իլոնան  երեկ իրենց  երկրպագուներին ներկայացրել են նոր ու վառ  երգի տեսահոլովակ: Այն կոչվում է «Barbie տիկնիկներ»: ArmLur.am-ի հետ զրույցում Լիլիթն առաջին անգամ պատմել տեսահոլովակի գաղափարի, երգի ընտրության եւ փոքրիկ Իլոնայի հետ համագործակցության մասին:

«Առաջին անգամ եմ նման երգով հանդես գալիս, չնայած, որ ինձ համար մի քիչ խորթ էր, բայց նաեւ շատ հաճելի: Սա ինձ համար կոնկրետ նորություն էր, քանի որ նախկինում երբեք նման աշխատանք չեմ ունեցել: Նման վառ ու լուսավոր երգ ստեղծելու գաղափարը եղել  է իմ փոքրիկ կոլեգայի՝ Իլոնայի ծնողներինը: Իրականում երգի ստեղծման ընթացքը շատ հետաքրքիր է եղել, եւ միեւնույն ժամանակ շատ պարտավորեցնող, այն առումով, որ երգը առաջինը պետք է  սիրեն եւ գնահատեն երեխաները: Ինձ հետ երգող աղջնակը դեռ  6 տարեկան էլ չկա ու պետք է ասեմ, որ իր տարիքի համար շատ պատրաստակամ է, ու շատ պրոֆեսիոնալ ձեւով է մոտենում գործին»,-նշեց Լիլիթը:

Լիլիթ Բադանյանի խոսքով՝ երգի տեսահոլովակը նկարահանվել է ամռանը, սակայն Հայաստանում սահմանային լարված իրավիճակով պայմանավորված պրեմիերան հետաձգվեց. «Ինչպես նկատում եք տեսահոլովակը նկարահանվել է ամռանը, սակայն երկրում կատարվող սահմանային լարված իրավիճակը, մեզ ստիպեց այն հետաձգել: Երգը փոքրիկների համար է, եւ կարծում եմ մեր փոքրիկները անկախ իրավիճակից պետք է վայելեն իրենց մանկությունը»:

Ի դեպ նշանեք, որ «Barbi տիկինիկներ» երգի խոսքերի հեղինակը՝ Վլադիմիր Պողոսյանինն է, երաժշտության գործիքավորումը՝ Էմանուլ Հակոբյանինը, իսկ ռեժիսորը Հարություն Գեւորգյանն է:

Լիդա Եղիազարյան




Լրահոս