«Զվարթնոց» օդանավակայանում գողացել են քաքղաքացու դրամապանակը, որի մեջ կար մոտ 5000 դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 30-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ օդանավակայանում, իրեն անհայտ պայմաններում, գողացել են դրամապանակը, որի մեջ կար մոտ 5000 դոլար:

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են դրամապանակը գողացողի ինքնությունը: 46-ամյա տղամարդը մայրաքաղաքի Երզնկյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է գծային բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմնին:

Գողացված գումարը հայտնաբերվել է։




Լրահոս