Հրդեհ Ստեփանակերտ քաղաքում. այրվել է բնակելի տուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 21:22-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ. Օվյան փողոցում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով՝ այրվում է բնակելի տուն։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Նույն ժամին ահազանգը փոխանցվել է Ոստիկանության հերթապահ մաս, «Արցախէներգո» և «Արցախգազ» ՓԲ ընկերություններին, շտապ օգնության կայանի դիսպետչերներին։

Այնուհետև բնակչությանն օգնություն ցուցաբերելու և շիջման աշխատանքներ կատարելու նպատակով ժամը 21:23-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից 2 մարտական հաշվարկ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը՝ ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, մեկնել են կանչի վայր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:57-ին, մարվել՝ ժամը 22:29-ին։

Մասնակի այրվել են Ստեփանակերտ քաղաքի Ս. Աբրահամյան 24 հասցեի բնակչին պատկանող երկհարկանի բնակելի տան տանիքը և 2-րդ հարկը:




Լրահոս