Գայ գյուղում, ՀՀ ԱԻՆ նախնական տվյալներով, այրվում է մոտ 3500 հակ անասնակեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 1-ին, ժամը 15:55-ին ահազանգ է ստացել, որ Գայ գյուղի վերջնամասում այրվում է անասնակեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Նշվում է, որ, ըստ նախնական տվյալների, այրվում է մոտ 3500 հակ անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 18։17-ին։




Լրահոս