Շվեյցարիան Ուկրաինային միջոցներ կտրամադրի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վերանորոգման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեյցարիայի դաշնային խորհուրդը (կառավարությունը) նոյեմբերի 2-ին որոշել է 100 միլիոն շվեյցարական ֆրանկ (100 միլիոն դոլար) հատկացնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վերանորոգման ծրագրի իրականացման համար։

Վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Շվեյցարիայի կառավարությունը:

«Նոյեմբերի 2-ին կայացած նիստում Դաշնային խորհուրդը մոտեցող ձմռան հետևանքները Ուկրաինայի բնակչության համար թեթևացնելու գործողությունների ծրագիր մշակելու որոշում է կայացրել: Շվեյցարիան այդ նպատակների համար 100 մլն շվեյցարական ֆրանկ կտրամադրի: Մասնավորապես կֆինանսավորվեն էներգետիկ ենթակառուցվածքների հրատապ վերանորոգման նախագծերը»,-ասվում է հաղորդագրության տեքստում:




Լրահոս