Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում, այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռումինիայի իր գործընկեր Լուկա Նիկուլեսկուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Վարչապետ Նիկուլեսկուի հետ քննարկել ենք, թե ինչպես կարող ենք հռչակագրում ամրագրված առաջնահերթությունները վերածել կոնկրետ ծրագրերի։ Մեր քննարկման առանցքում առևտուրն է և ներդրումները։
Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում։ Վերջին ամիսներին հայկական ծաղիկները, մրգերն ու բանջարեղենն արդեն հասել են ռումինական շուկա։
Մեր նպատակն է նպաստել, որ այդ մատակարարումները դառնան կանոնավոր, իսկ ռումինական ընկերություններն ընդլայնեն իրենց առևտրային և ներդրումային գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում»,-ասել է Փաշինյանը։




























