ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավապահներն Ակնաշենում հայտնաբերել են 600 գրամից ավելի հաշիշ. ինչ է պարզաբանել տանտերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողները իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Նրանք պարզել են, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում բնակվող 59-ամյա մի տղամարդ թմրամիջոց է իրացրել:
Իրավապահները մեկնել են Ակնաշեն` դատարանի որոշմամբ խուզարկություն կատարելու: Տղամարդու տանը հայտնաբերվել է 7 փաթեթ` ընդհանուր 604 գրամ քաշով շագանակագույն զանգվածներով:

Ըստ տանտիրոջ` հայտնաբերվածը հաշիշ է, ինքն է պատրաստել:
Տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին: Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:




Լրահոս