Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

11-ամյա երեխան, ում կոնֆետ են հյուրասիրել ու անգիտակից վիճակում տեղափոխել հիվանդանոց, այս պահին գտնվում է Մուրացան հիվանդանոցի թունաբանական եւ մանկական վերակենդանացման կլինիկայում։

ArmLur.am-ի նկարահանող խումբը գնացել է հիվանդանոց ու զրուցել երեխայի մոր՝ Գայանե Մաթևոսյանի հետ։ Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ վիճակով է երեխան հասել տուն, ինչ քայլեր է արել, չի ճանաչել ոչ մորը, ոչ քրոջը։

Նշենք, որ նշված անչափահասին հյուրասիրել են կոնֆետ, ապա նա սրճեփ սարքից խմել է կաթ, ինչից հետո վատացել է ինքնազգացողությունը: Այս մասին հայտնել էին ՆԳՆ-ից՝ անդրադառնալով 11-ամյա տղայի հոսպիտալացման դեպքին։

Դեպքի մասին առաջինը ահազանգել էր SHAMSHYAN.com-ը, նշելով, որ երեխայի մայրը՝ Գայանե Մաթևոսյանը, նշել էր, որ դեպքի մանրամասներն իրենց հայտնի չեն, քանի որ երեխան այդ պահին անգիտակից է եղել, իսկ այժմ էլ կատարվածը չի հիշում և չի կարողանում պատմել, թե ինչ է տեղի ունեցել։

«ՆԳՆ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն իրականացնում են ստուգողական միջոցառումներ՝ անչափահասի ինքնազգացողության վատանալու պատճառը պարզելու ուղղությամբ»,- մեզ հետ զրույցում հայտնել էին ՆԳՆ-ից։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս