Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից։ Այս մասին տեղեկացրել է պաշտպան Գարիկ Գալիկյանը։
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Ա. Բեկթաշյանի բավարարեց մեր վերաքննիչ բողոքը` հայտնի գործով դատավոր Ա. Ալեքսանյանի օգնականը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից»,- գրել է պաշտպանը։
Հիշեցնենք, որ դատավորի օգնականը կալանավորվել էր հոկտեմբերի 21-ին, իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 19-ին, կալանավորվել էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ քրեական վարույթը վերաբերում է «Օրենքով գողին» առնչվող գործին։ Նույն գործով մեղադրվում է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Վերջինս, ըստ մեղադրանքի, օժանդակել է դատավորին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում: Նա նույնպես կալանավորված է: