Եկող տարվա մայիսից հնարավոր կդառնա Հայաստանից ուղիղ չվերթով Լատվիա հասնել: «Էյր Բալթիկ ավիաընկերությունը վերսկսում է Ռիգա-Երևան-Ռիգա ուղիղ չվերթերը՝ 11 տարվա ընդմիջումից հետո:
«Էյր Բալթիկ» ավիաընկերության Կովկասի տարածաշրջանի ներկայացուցիչ Մարիա Ռադչենկոյի փոխանցմամբ՝ այս տարվա մայիսից հայաստանցիները շաբաթական երկու անգամ կարող են ոչ միայն Լատվիա, այլ նաև եվրոպական ու սկանիդավյան երկրներ այցել: Այսինքն՝ այն ուղղություններով, որտեղ «էյր Բալթիկ» ընկերությունը չվերթներ է իրականացնում՝ օրինակ՝ Լիտվա ու էստոնիա:
ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի ն Լատվիան, այլ նաև Էստոնիան և Լիտվան կարող են բացահայտել, ուստի, շեշտում է պատվո հյուպատոսը, կարելի է անգամ առանց տարանցիկ չվերթի` բարձրակարգ ավտոբուսներով, այցելել և վայելել մերձբալթյան երկրները:
Նշենք, որ չվերթերը մեկնարկելու են 2023 թվականի մայիսի 16-ից` շաբաթական երկու անգամ պարբերականությամբ։