ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. ինչ են առաջարկում քննարկել ընդդիմադիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը դեկտեմբերի 2-ին արտահերթ նիստ կգումարի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ արտահերթ նիստի նախաձեռնողն ընդդիմությունն է՝ «Հայաստան» խմբակցությունը:
Տեղեկացանք, որ նիստը հրավիրվում է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությունը քննության առնելու ու դրան համարժեք Հայաստանի անունից հայատարարություն ընդունելու համար:

Իսկ Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի Մեջլիսը, հայկական կողմին կոչ է արել ճիշտ գնահատել ստեղծված պատմական հնարավորությունն ու «Խաղաղության պայմանագրի» համար ընդունելի համար պաշտոնական Բաքվի կողմից տրամադրված հինգ կետերը:

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Ադրբեջանին պատասխանել մոտավորապես հետևյալ բովանդակությամբ պատասխանով: «Ադրբեջանը պարտավոր է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում անվերապահորեն կատարել ստանձնած պարտավորությունները, վերջ տալ հայատյացությանը, ռազմական հռետորաբանությանը, բացառել ուժի կիրառումը, ուժի կիրառման սպառնալիքը, ինչպես նաև շանտաժի և ճնշումների միջոցով ցանկալի համաձայնագրերին հասնելու քաղաքականությունը։ Ադրբեջանական կողմը պարտավոր է իր զինված ուժերն անհապաղ վերադարձնել մինչև 2021թ. մայիսի 12-ը զբաղեցրած բնագծերը»:

Ի դեպ, դեռ հարց է, թե իրականում ԱԺ մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, խորհրդարանում բավարար քվորում կապահովի՞ նիստը մեկնարկելու ու հարցը քննարկելու համար:

Սևակ Վարդումյան




Լրահոս