ArmLur.am-ը վերջերս նկատել էր, որ Ազգային ժողովի տնտեսական, ինչպես նաև՝ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների փոխնախագահները նախագահների աշխատասենյակներ են տեղափոխվել ու այնտեղ են աշխատում:
Խոսքը, մասնավորապես, Բաբկեն Թունյանի ու Վաղարշակ Հակոբյանի մասին է, որ Վահե Հակոբյանի ու Արմեն Գևորգյանի՝ հանձնաժողովի նախագահի պաշտոններից հրաժարվելուց հետո փոխել են իրենց աշխատասենյակը:
ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան Ազգային ժողովի տեղեկատվության վարչությունից հայտնեցին. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի աշխատասենյակը չի օգտագործվում, իսկ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի աշխատասենյակն այս պահին որպես հանձնաժողովի նախագահի լիազորությունները կատարող՝ զբաղեցնում է հանձնաժողովի նախագահի տեղակալը»։
Սևակ Վարդումյան