Այգեհովիտ գյուղում ավտոմեքենան մոտ 20 մ սահել է դեպի ձորը և շրջվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 15:51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 20 մ սահել դեպի ձորը և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Լ․ Մ․-ն (ծնված 1984 թ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Երևանի «Իզմիրլյան» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:




Լրահոս