«Դավինչի» տուրիստական ընկերության գույքը ապօրինի վաճառքի է հանվել. փաստաբանն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը հայտարարություն է տարածել, որ «Դավինչի» ՍՊԸ-ի սնանկության գործով «Դավինչի» տուրիստական ընկերության տնօրենին պատկանող, քրեական վարույթով քննիչի որոշմամբ կալանքի տակ գտնվող գույքերը ապօրինի կերպով աճուրդ-վաճառքի են հանվել։

Հիշեցնենք, որ այդ կազմակերպության տնօրենի ու աշխատակիցների կողմից բազմաթիվ քաղաքացիներից խարդախությամբ գումարներ հափշտակելու վերաբերյալ շուրջ մեկ տարի է՝ քրեական գործ է քննվում ՀՀ քննչական կոմիտեում։

ՀՀ Սնանկության դատարանն անդրադարձել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հայտարարությանը՝ գրելով, որ Սնանկության դատարանը թույլատրել է «Դավինչի» ՍՊԸ-ի տնօրենին պատկանող անշարժ գույքերը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել այն պարագայում, երբ քրեական վարույթով, քննիչի որոշմամբ, կալանք է դրված այդ գույքերի վրա:
ՀՀ սնանկության դատարանը հարկ է համարում պարզաբանել, որ նշված որոշման կայացման պահին այդ գույքերի նկատմամբ քննիչի կողմից կալանք կիրառված լինելու մասին տեղեկություն դատարանին հայտնի չի եղել։
Հորդորում ենք ձեռնպահ մնալ դատական իշխանության կայացրած ակտերի վերաբերյալ անհիմն գնահատականներ տալուց:




Լրահոս