ՔՊ-ականները կհավաքվեն Ջերմուկում. տարի են ամփոփելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է տարեվերջյան հավաքն անցկացնել Ջերմուկում: Այդ նպատակով վարչության անդամները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 17-ին գնալու են Ջերմուկ եւ այնտեղ հավաքներ անցկացնեն:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հանդիպումների ժամանակ ամփոփվելու է 2022 թվականը, բացթողումներն ու ձեռքբերումները եւ անդրադարձ է կատարվելու նաեւ հաջորդ տարվա անելիքներին: Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ականների կողմից Ջերմուկ մեկնելը կոնկրետ նպատակ է հետապնդում եւ որոշում են կայացրել այդ քաղաքն ընտրել որպես հավաքի վայր, քանի որ սեպտեմբերին եւ դրանից հետո ադրբեջանական կողմի գործողություններից ամենից շատ տուժել է  հենց այս քաղաքը:

Նշենք, որ, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, իշխանականների հավաքը կանցկացվի «Հայաթ» հյուրանոցում:




Լրահոս