Հայաստանը մի քանիսից կախվածությունը վերափոխում է շատերից կախվածությամբ։ Այս մասին Digitec 2026-ի շրջանակում NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գիտեք, մի քանի օր առաջ ես մտածում էի թե ինչ է անկախությունը և ես առաջարկեցի բանաձև մեր հասարակությանը, որ անկախությունը այն գործընթացն է, երբ սակավաթիվ սուբյեկտներից կախվածությունը վերածում ես բազմաթիվ սուբյեկտներից կախվածության, այ երբ դու անկախ ես, կախյալ ես, որովհետև դուք ճիշտ եք, չկա այսպես մաքուր անկախության վիճակ երկրի համար, դու իրականում անկախ ես, երբ կախված ես ոչ թե սակավաթիվ մի քանիսից, այլ բազմաթիվ մի քանիսից, բազմաթիվ սուբյեկտներից։
Այդ դեպքում ոչ ոք չի կարող ազդեցության լծակ ունենալ, որ քեզ ինչ-որ բան թելադրի, դու ճկուն ես, ունես բազմաթիվ հնարավորություններ որոշելու և ունես հնարավորություն որոշելու և հենց դա ենք մենք անում հիմա մեր երկրի պարագայում։ Մենք մեր սակավաթիվ մի քանիսից կախվածությունը վերափոխում ենք շատերից կախվածության, ես հավատացած եմ, որ միայն այդպես կարելի է ունենալ իրական անկախություն»,- ասել է Փաշինյանը։























































































